DSCOVR արբանյակը արձանագրել է Արեգակից պսակային նյութի ժամանումը։ Այդ մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Առաջիկա ժամերին սպասվում է ուժեղ G3 մակարդակի գեոմագնիսական փոթորիկ, որի ընթացքում բևեռափայլը կարող է տեսանելի լինել միջին լայնություններում։
DSCOVR արբանյակը գտնվում է Լագրանժի կետում՝ Երկիր-Արև գծի վրա, մեր մոլորակի մակերևույթից մոտ 1,500,000 կմ հեռավորության վրա։