📍 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է հստակ դիրքորոշում ընդունի Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանը «ռմբակոծելու» սպառնալիքից օրեր անց։ Այս մասին Արաղչին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիին ասել է հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է IRNA-ն։
Սկզբնաղբյուր՝ civilnet.am