«Ես միայն մի տեղ ունեմ ապրելու՝ Հայաստանը». Երգիչ Վարդան Սարգսյանի արձագանք տարածված բամբասանքին





Վարդան Սարգսյանն անդրադառնալով մամուլում տարածվող մի շարք անհեթեթ հրապարակումների ու մեկնաբանությունների, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

<< Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուշադրության ու բարեմաղթանքների համար։ Ինձ համար այնքան հաճելի է կարդալ այսքան բարի խոսքեր։ Փոխարենը ինձ տհաճ է որոշ լրատվամիջոցների պահվածք, որոնք լրացուցիչ դիտումներ ունենալու համար տարիներ առաջ տվածս հարցազրույցից կտորներ են տարածում, թե իբր ես երեխայիս հետ տեղափոխվելու եմ արտերկիր, ու ներկայացնում եմ այն որպես նոր հարցազրույց։   Այն ժամանակ , երբ այդ հարցազրույցը տալիս էի, անգամ չէի մտածում, որ մի օր տղայիս եմ գրկելու։ Ինչևէ այն, ինչ կանի մեզնից յուրաքանչյուրը,  մեզնից յուրաքանչյուրի անձնական գործն է, բայց հարգելի լրագրողներ, հանգիստ եղեք, ձեր բամբասանքը կարճ կյանք կունենա, որովհետև ես միայն մի տեղ ունեմ ապրելու, դա իմ հայրենիքն է՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Եվ իմ որդին մեծանալու է որպես իրական ՀԱՅ։ Վստահեցնում եմ։  Իսկ հարցազրույցներ այս շրջանում ես որոշել եմ չտալ։ Սիրում եմ բոլորիդ։>>

Previous Post Next Post

نموذج الاتصال