ՀՀ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում ավտոճանապարհների մեծ մասը շարունակում է լինել անցանելի։
Միաժամանակ, փակ է մնում Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Տեղում է ձյուն հետևյալ հատվածներում՝ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև–Լծեն–Աղվանի և Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհներին։ Վարորդներին հորդորվում է երթևեկել զգուշությամբ։