ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է իր հարսի՝ Անի Գևորգյանի վերաբերյալ քրեական գործին՝ նշելով, որ ընտանիքը որոշել է ժամանակավոր ընդունել մեղադրանքը՝ իրավիճակը լարումը թուլացնելու համար։
«Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- նշել է Սիմոնյանը՝ ընդգծելով, որ վերջնական գնահատականը պետք է տա դատարանը։
Խոսելով իրավապահ մարմինների գործողությունների մասին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նախկինում էլ տարբեր գործեր դատարանում «կոտրվել են», և իր կարծիքով՝ տվյալ դեպքում ևս սխալ հաշվարկ կարող է լինել։
Սիմոնյանի այս հայտարարությունը փաստացի տարակուսանք է առաջացնում՝ արդյոք երկրի ամենաբարձր պաշտոններից մեկի կրողը չի՞ փորձում ազդել իրավապահ համակարգի վրա, հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունը հայտարարում է կոռուպցիայի դեմ համապարփակ պայքարի մասին։