Արաղչի. Թեհրանն ու Վաշինգտոնը դեռ չեն սկսել բանակցություններ Թրամփի ուղերձից հետո

 




Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռ չեն սկսել բանակցություններ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատասխան է ստացել նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։

«Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն, բայց միայն անուղղակի։ Իհարկե, անհրաժեշտ է ընդունել, որ մինչ օրս ոչ մի բանակցային փուլ չի անցկացվել»,- ասել է նա Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «միայն կարող է երազել» Իրանի հետ այնպիսի գործարք կնքելու մասին, ինչպիսին Լիբիայի հետ էր կնքվել 2003 թվականին։ Այդ ժամանակ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին հրաժարվել էր զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու ծրագրերից, և երկրում սկսվել էր ապառազմականացման գործընթաց։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Թեհրանը մերժել է ուղիղ երկխոսությունը Վաշինգտոնի հետ, սակայն պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները միջնորդների մասնակցությամբ։

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը, անդրադառնալով իրավիճակին, նշել է, որ եթե Իրանը հրաժարվի բանակցություններից, Վաշինգտոնը կդիմի «գործողությունների այլ տարբերակների»։

Previous Post Next Post

نموذج الاتصال