Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանում հաղթել է գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ հարուցված գործով։
Դատարանի որոշմամբ՝ Օզելն պարտավոր է 75.000 թուրքական լիրա (մոտավորապես 2000 դոլար) փոխհատուցում վճարել Էրդողանին՝ բարոյական վնասի հատուցման նպատակով։
Գործը վերաբերում է Օզելի 2022 թվականի ապրիլի 22-ի հայտարարությանը, որտեղ նա Ստամբուլի արդարադատության շենքի մոտ ունեցած ելույթում մեղադրել էր նախագահ Էրդողանին՝ Թուրքիայի իրավական համակարգի անկախությունը խաթարելու մեջ։