Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

 .

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլը շրջանում մարդատար ավտոբուս է շրջվել։  Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Վթարի հետևանքով մահացել է 2 մարդ, 18-ը՝ վիրավորվել։

Տուժածները տեղափոխվել են Իմրանլըի ​​հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) խմբեր և բժիշկներ։

Սկզբնաղբյուր՝ 24news.am

Previous Post Next Post

نموذج الاتصال