ԱՄՆ-ն հավատարիմ է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման նպատակին՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Իրանի հետ բանակցությունների կազմակերպման համար։
«Նախագահ Թրամփը հստակ ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է բանակցությունների միջոցով վերջ տալ Իրանի միջուկային ծրագրին։ Նա չի ցանկանում, որ Իրանն ունենա միջուկային ծրագիր կամ զենք», — նշել է Լիվիտը։