Աջափնյակում կալանավորվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 29-ամյա օտարերկրացի


  Երևանի Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29-ամյա օտարերկրացի տղամարդը հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի պահման, օգտագործման և իրացման կասկածանքով։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել նրա հնարավոր հակաօրինական գործողությունների վերաբերյալ։

Տղամարդը ձերբակալվել է և ավտոմեքենայով տեղափոխվել ոստիկանության բաժին։ Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 48 գրամ մարիխուանային նմանվող զանգված՝ փաթեթավորված 23 փաթեթում։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական վարույթ։ Դատարանի թույլտվությամբ իրականացված խուզարկության արդյունքում նրա բնակարանում հայտնաբերվել է ավելի քան 350 գրամ մարիխուանային նմանվող զանգված՝ փաթեթավորված 149 փաթեթում։

Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Previous Post Next Post

نموذج الاتصال