Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամադրել արցախցիներին



 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, նշել է՝ իրենց ներկայացրած երկարաժամկետ առաջարկները մերժվել են:

«Գործադիրն առաջարկել է շարունակել 40 հազար դրամ աջակցության տրամադրումը ևս երկու ամսով։ Սակայն մեր ներկայացրած սոցիալական ու քաղաքական պահանջների ամբողջ փաթեթը մերժվել է։ Խոսք չի կարող լինել 50 հազար դրամի մասին», – ընդգծել է Իսկանդարյանը:

Միաժամանակ, ձևավորվելու են մասնագիտական խմբեր՝ բնակարանային, սոցիալական և պատմամշակութային հարցերի շուրջ քննարկումներ սկսելու համար։ Կառավարությունը, ըստ Իսկանդարյանի, ընդունել է, որ աջակցության ընթացիկ ծրագիրը ձախողվել է։

Խորհուրդը շարունակում է աշխատել պահանջագրի 11 կետերի շուրջ և նախատեսում է մոտ օրերս հանդիպել արցախցի քաղաքացիների հետ՝ հանրահավաքի մասին վերջնական որոշում կայացնելու նպատակով։

«Վրանը մնում է։ Մեր պայքարը միայն սոցիալական չէ։ Խոսում ենք հավաքական վերադարձի, գերիների և ազգային իրավունքների մասին։ Միգուցե ձևաչափը փոխվի, բայց պայքարը շարունակվելու է», – նշել է Իսկանդարյանը։

Previous Post Next Post

نموذج الاتصال